Մահացել է լեգենդար շախմատիստ Վիկտոր Կորչնոյը


00:19 , 7 հունիս, 2016

168.am-ը գրում է.

85 տարեկան հասակում մահացել է Խորհրդային Միության լեգենդար շախմատիստ Վիկտոր Կորչնոյը: Կորչնոյը մահացել է Շվեյցարիայում, մահվան պատճառների մասին դեռ չի հաղորդվում:

Լեգենդար շախմատիստը ծնվել է 1931 թվականի մարտի 23­-ին: 1956 թվականին դարձել է գրոսմայստեր: Ընդհանուր թվով նա հաղթանակ է տարել միջազգային 100 մրցաշարերում: 1976 թվականից Կորչնոյն ապրում էր Շվեյցարիայում: Նա տարեց հասակում էլ շարունակում էր մասնակցել մրցաշարերի: 2011 թվականի օգոստոսի նա 80 տարեկան հասակում է վետերանների մրցաշարում: