Ռուսական ուղղաթիռը խոցած ազգությամբ թուրք օդաչուին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում


00:11 , 7 հունիս, 2016

Թուրքական Birgun թերթի փոխանցմամբ` Թուրքիայի օդուժի կողմից կործանված ռուսական «Սու-24» ինքնաթիռի ենթադրյալ մարդասպան Ալփարսլան Չելիքին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում:

Չելիքը մեղադրվում է զենքի ապօրինի պահպանման համար: Ընդգծվում է, որ նրա տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել են հինգ ինքնաձիգ ու չորս ատրճանակ:

Հետաքննության ժամանակ հաստատվել է, որ ավելի վաղ Չելիքին մեղադրանք է ներկայացվել մեքենայության, փողերի կեղծման համար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայում «Սու-24» ինքնաթիռի օդաչուի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ: