Ինչո՞ւ Բաբայանը «պասլատ արեց»…


21:53 , 6 հունիս, 2016

Սամվել Բաբայանը հայտարարել է, որ Հայկ Խանումյանը ղալաթ է արել պահանջելով նախագահից պաշտոնանկ անել ՊԲ հրամանատար Լյովա Մնացականյանին՝ նրա փոխարեն նախարար նշանակելով Սամվել Բաբայանին:

Իրադարձությունների այսպիսի ընթացք երևի թե որևէ մեկի մտքով չէր անցել: Բաբայանը ոչ միայն զարմացրեց իր այս մեկնաբանությամբ, այլ նրանով, որ լրագրողներին ասաց, թե տեղյակ չի եղել, որ Խանումյանի կոչով մարդիկ երթով գնացել են նախագահի նստավայր:

Այս ամենը տարակուսանք է առաջացնում, որովհետև գոնե արտաքնապես Սամվել Բաբայանը «հեռվից» Մոսկվայից հենց Խանումյանի հետ էր կապ պահում:

Թե ինչո՞ւ է Բաբայանը հիասթափվել է Խանումյանից կամ ի՞նչ ակնկալիք է ունեցել, դեռ պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ վաղեմի դաշնակիցների ջրերը կարծես սկսել են մեկ առվով չգնալ:

Ամեն դեպքում Բաբայանը հրապարակայնորեն ստորացրեց Խանումյանին, ինչը որևէ կերպ սիրուն չի դիտվում: