«Ռուսները» ցեղասպանության բանաձևի, Բեռլինի, Անկարայի ու ու մնացածի մասին


14:25 , 6 հունիս, 2016

Երեկ «Россия» հեռուստաալիքով դիտում եմ «Վեստի»-ի շաբաթօրյա ամփոփիչ թողարկումը: 1,45 ժամ տևողությամբ հաղորդման առաջին թեման Բունդեսթագում ցեղասպանության բանաձն էր , «թուրքական» թեման՝ կապված Կ.Պոլսի գրավման տոնակատարությունների հետ, մի շարք այլ թեմաներ:

Ընդունում եք դուք պարոն Կիսելյովին, թե՝ ոչ, սնոբ է նա, թե՞ մեդիա «գուրու», պրոպագանդիստ կամ միգուցե «великодержавный шовинсит», դա այս պահին ամենևին կարևոր չէ: Նա մեզ հետաքրքիր է այն մասով, որ իր թողարկման ընթացքում մի զգալի մասով ներկայացվում է ՌԴ-ի դիրքորոշումը և պաշտոնական քարոզչական շաբլոնները, ընկալման/մեկնաբանման թրենդները....

Հաղորդման՝ Բունդեսթագի ընդունած «ցեղասպանության բանաձին» նվիրված հատվածում (13 րոպե ) նախ հնչեցվեց հիմնական հարցադրումը.«ինչու՞ ոչ նախորդ տարի՝ ցեղասպանության 100 տարելիցին, այլ հենց այսօր է Գերմանիան նման քայլ անում»... Միգուցե այն պատճառով, որ Գերմանիան ցանկանում էր հենց այս տարի «ցեղասպանության գործիքով» անհատապես «պատժել» Թուրքիային, վերջինիս ամբիցիոզությունը, հավակնոտությունը՝ չխառնելով դա հայոց ցեղասպանության տարելիցի ընկալման կոնտեքստի հետ:

Նյութում հետաքրքիր շեշտադրում էր արվում նաև պատմական կտրվածքով, թե ինչո՞վ է Գերմանիայի ընդունումը տարբերվում «հայոց ցեղասպանության բանաձև» ընդունած մյուս երկրների օրինակներից. շատ պարզ՝ Գերմանիան մեղսակից երկիր է:
Դեռ 1913թ. հոկտեմբերի 28-ին գաղտնի պայմանագիր է կնքել Օսմանյան կայսրության/Թուրքիայի հետ աջակցության/դաշնակցության վերաբերյալ: Ավելին՝ Առաջին աշխարհամարտին թուրքական բանակը պրուսական մոդելով էր կազմված, գերմանական գեներալներն՝ այդ թվում գեներալ Ֆոն Սանդերը կոորդինացում ու օգնում էին թուրքական զինուժին: Հենց Գերմանիայի կանցլեր Բ.Գյոլբեքին էին պատկանում հետևյալ բառերը. «թե կարևոր չէ որքան հայ է սպանվելու, կարևոր է, որ Թուքիան մեզ հետ լինի մինչև պատերազմի վերջ»:

Հաղորդման մեկնաբանն ամփոփում է, թե «փաստորեն ապագա նացիստների ուսուցիչները հենց երիտթուրքերն էին», ապա քննադատական տոնայնությամբ նշում. «եթե մեղսակից կողմը (Գերմանիան) ընդունում է մեղքը, ապա գլխավոր մեղավորի պարագայում ամեն բան պարզ է: Ռեպորտաժի վերջում ամփոփելով՝ նշվում է, որ, ի դեպ, ցեղասպանության նշյալ բանաձևը, ըստ Գերմանիայի Բաց համալսարանի հայազգի պրոֆեսորի, այդքան էլ «ուժեղ» չէ, ի տարբերություն՝ օրինակ ՌԴ-ի ընդունած բանաձի..

Ինչ տպավորություն ռեպորտաժից.
- Հերթական անգամ լուրջ քննադատական ալիքով «Վեստին» «անցնում» է Թուրքիայի «վրայով»՝ միաժամանակ Գերմանիայի նշյալ քայլը մի կողմից՝ որակելով որպես վրեժ Թուրքիայից, մյուս կողմից՝ որպես սեփական մեղսակցության ընդունում:

- Հեղինակավոր համառուսական ալիքով «հայերի վերաբերյալ» լուրջ թեմա է քննարկվում, ուր հիմնական շեշտադրումները «համապատասխանում» են հայերի ընկալումներին, որից վերջիններս այդ հանգամանքից, հավանաբար, պետք է իրենց «շոյված» զգան:

- Փաստորեն ընդունված բանաձևը այդքան էլ ուժեղ չէ (որպես փորձագետ ներգրավելով տուժող հայ ազգի ներկայացուցչի) շեշտելով, թե այ բանաձև ասածը Ռուսաստանի կողմից ընդունածն էր...