13:45 , 6 հունիս, 2016Exclusive
Նախկին հաղորդավարուհի Ինգրիտ Կոկչյանի ընտանիքում այս օրերին դրական աժիոտաժ է։ Blognews-ի հավաստի տեղեկություններով՝ Ինգրիտն ու ամուսինը՝ Արմեն Մկրտչյանը, պատրաստվում են երկրորդ երեխայի ծննդին։

Ինգրիտը հղիության վերջին շրջանում է, սակայն փորձում է գաղտնի պահել այս լուրը։ Տևական ժամանակ է՝ նա ոչ մի լուսանկար չի հրապարակում՝ չցանկանալով հանրայնացնել հղիության մասին լուրերը, սակայն նրա կլորիկ փորիկը չնկատել հնարավոր չէ։
Հաղորդավարուհին հաշվառված է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում։
Նշենք, որ Ինգրիտի ավագ որդին՝ Անրին, արդեն 10 տարեկան է։
