Աղի չբացահայտված վնասակար հատկությունները


19:00 , 5 հունիս, 2016

Գիտնականները պարզել են, որ աղի չարաշահումը երեխաների մոտ կարող է հանգեցնել ֆիզիկական հասունացման դանդաղեցմանը:

Սա էլ իր հերթին կարող է բացասական ազդեցություն ունենալ ծնելիության վրա, ինչպես նաև բարձրացնել սթրեսի հավանակությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ երեխաները պետք է օրական 5 գրամից պակաս աղ օգտագործեն:

Ուստի, ծնողներին խորհուրդ է տրվում հետևողական լինել երեխաների աղի չափավոր օգտագործման հարցում: