15:05 , 5 հունիս, 2016
Հանովերի օդանավակայանի տարածքում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընկած ամերիկյան ռումբ է հայտնաբերվել, տեղեկացնում է Associated Press-ը:
Ռումբի վնասազերծման աշխատանքների պատճառով տասնյակ չվերթներ հետաձգվել են:
Տեղի իշխանությունները որոշում են ընդունել հնարավոր պայթուցիկ սարքերի որոնման վերաբերյալ այն բանից հետո, երբ հողաշերտի զոնդավորում իրականացնելիս էլեկտրոնային խափանումներ են նկատվել երկու վայրում:
Մասնագետները հայտնաբերել և վնասազերծել են ամերիկյան արտադրության 250 կիլոգրամանոց ռումբ, երկրորդ կասկածելի առարկան մետաղական խողովակ է եղել: