Սիրիայում հայ զինծառայող է զոհվել


14:05 , 5 հունիս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ընթացող մարտերի ընթացքում զոհվել է հայ զինծառայող Ջորջ Ասալը:

Այդ մասին տեղեկացնում է «Արևելքը»՝ Սիրիայի իր աղբյուրների հղումով:

Նշվում է, որ սիրիական բանակի զինծառայողը Ջորջը մասնակցում էր Դեյր էզ-Զորում ԻՊ-ի դեմ մղվող մարտերին:

Հիշեցնենք, որ Դեյր էզ-Զորի մեծ մասը շարունակում է մնալ իսլամիստների վերահսկողության տակ:

 Օրեր առաջ հաղորդվել էր, որ սիրիական կառավարական զորքը կարողացել է վերագրավել քաղաքի այն հատվածը, որտեղ գտնվում է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված մատուռը, որն ավերվել էր իսլամիստ ահաբեկիչների կողմից: