Կոկոսի յուղի անհավանական օգտակարության մասին


00:08 , 5 հունիս, 2016

Կոկոսի յուղի անհավանական օգտակարության մասինBarometer.am-ը գրում է.

Կոկոսի յուղը հայտնի է իր օգտակար կոսմետիկ հատկություններով, բայց այն ունի նաև բազմաթիվ այլ օգտակար հատկություններ.

1.Որպես խնամք՝ եղունգների համար,

2.Ձգումների դեմ՝ հղիության ժամանակ, ամեն երեկո որովայնի ձգված հատվածներին կոկոսի յուղ քսեք, սա արդյունավետորեն վերացնում է ձգումները,

3.Պիգմենտային բծերի վերացման համար. ուղղակի քսեք յուղը բծերին կամ սպիերին, որոնցից ցանկանում եք ազատվել,

4.Կոկոսի յուղն արագացնում է վերքերի ապաքինումը, իհարկե, պետք չէ այն քսել բաց վերքին, քսեք այն ժամանակ, երբ պաշտպանիչ շերտն արդեն առաջացել է:

5.Որպես աղիքային մակաբույծներից ազատվելու միջոց. պարբերաբար օգտագործելով կոկոսի յուղ, կարելի է բնական ճանապարհով ազատվել աղիքային մակաբույծներից: