Ավտոարշավի ժամանակ մեքենան մխրճվել է երկրպագուների խմբի մեջ


00:45 , 5 հունիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Իսպանական Կանտաբրիայում տեղի ունեցող ավտոարշավի ժամանակ ցավալի մեջադեպ է գրանցվել:

Ինչպես տեղեկացնում է «El Diario Montañés»-ը, կատալոնացի ավտոարշավորդ Ժան Սոլանսը կորցրել է մեքենայի վերահսկողությունն ու հայտնվել երկրպագուների խմբի մեջ: Տուժել է 17 մարդ, որոնցից մեկը բազմաթիվ վնասվածքներ է ստացել և ուղղաթիռով տեղափոխվել հիվանդանոց: Մյուսները, ովքեր ավելի թեթև վնասվածքներ են ստացել, տեղափոխվել են տեղի կլինիկաներից մեկը: Վթարից հետո կազմակերպիչները դադարեցրել են ավտոարշավը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ