Հոլիվուդի «փառքի արահետում» Մուհհամեդ Ալիի աստղը միակն է, որ տեղադրված է ոչ թե գետնին, ինչպես մնացած բոլոր աստղերինը, այլ պատին


22:44 , 4 հունիս, 2016
Հոլիվուդի «փառքի արահետում» Մուհհամեդ Ալիի աստղը միակն է, որ տեղադրված է ոչ թե գետնին, ինչպես մնացած բոլոր աստղերինը, այլ պատին։ Շատերը ենթադրում են, որ դա կապված է նրա հետ, որ բռնցքամարտիկին հարիր չէ պառկած լինելը։ Իրականում դրա շարժառիթը զուտ կրոնական է։ Կասիուս Քլեյը որպես կեղծանուն ընտրելով Մուհհամեդ մարգարեի անունը կատեգորիկ հրաժարվեց այն գրել գետնին և չէր ցանկանում, որ անցորդները ոտքերով տրորեին մարգարեի անունը։