23:50 , 4 հունիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Բելառուսի փոխարտգործնախարար Եվգենի Շեստակովը հայտնել է, որ Բելառուսի սահմանների մոտ ՆՍՏՕ-ի միջոցառումները մարտահրավեր են Դաշնային պետության շրջանակում եւ հակազդման համարժեք միջոցներ են պահանջում, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«ՆԱՏՕ-ի իրականացրած կամ ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող միջոցառումները մեր սահմանների մոտ …, ինչպես նաեւ համապատասխան ենթակառուցվածքի աճեցումը չնայած այս պահին չի դիտարկվում որպես ուղղակի ռազմական սպառնալիք, մեր կողմից դրականորեն չի ընդունվում: Դա պոտենցիալ մարտահրավեր է Բելառուսի եւ Ռուսաստանի Դաշնային պետության շրջանակում, որը հակազդման համարժեք միջոցներ է պահանջում», — հայտնել է նա:
Փոխնախարարը հավելել է, որ աճում է «ամբողջ եվրոպական տարածաշրջանում անվտանգության առանց այն էլ խախուտ ճարտարապետության ապակայունացման սպառնալիքը»: Նա նաեւ նշել է, որ Բելառուսը «ավանդաբար գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը իր սահմանների մոտ ռազմաքաղաքական կայունության ապահովման ուղղությամբ»: