Սյունիքի մարզում 22-ամյա քաղաքացին ընկել է ջրամբարը և խեղդվել


18:12 , 4 հունիս, 2016

Սյունիքի մարզում 22-ամյա քաղաքացին ընկել է ջրամբարը և խեղդվելBarometer.am-ը գրում է.

Հունիսի 4-ին, ժամը 14.55-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում քաղաքացին ընկել է Սպանդարյանի ջրամբարը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ջրամբարից դուրս են բերել 1994 թ. ծնված Մ. Մ.-ի դին: