17:28 , 4 հունիս, 2016
Panorama.am-ը գրում է.
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը վերջին օրերին պարբերաբեր հեռախոսազրույց է ունեցել Բերիոյ Թեմի Առաջնորդ Գերշ. Տեր Շահան Սրբազան արքեպիսկոպոս Սարգսյանի հետ՝ հետաքրքրվելով Սիրիայում, մասնավորապես Հալեպում տիրող իրավիճակից: Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից:
Հեռախոսազրույցի ընթացքում պարզ է դարձել, որ, չնայած անապահով պայմաններին, Հալեպի հայությունը շարունակում է իր ազգային, եկեղեցական, կրթական, մշակութային կյանքը:
Նշվում է, որ Հալեպի հայության թիվը որոշ չափով նվազել է, մեծ թվով հայեր բնակություն են հաստատել Լաթաքիայում, Տարտուսում, Քեսաբում, Սիրիայի ծովեզրյա շրջաններում:
Ըստ աղբյուրի, Վեհափառ Հայրապետը հայ ժողովրդի զավակներին ցանկանում է հիշեցնել սիրիահայ համայնքի վերականգնման հրամայականի անհրաժեշտությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ