Առակ. «Մաքուր սրտով հաւատալ ու պաշտել»


17:07 , 4 հունիս, 2016

Տասներկու հայրապետները երկար մտածում ու վիճում են Երրորդության հարցի շուրջ, բայց չեն կարողանում մի ընդհանուր եզրակացության գալ։ Հակոբ պատրիարքն առանձնանում է ծովափնյա մի եղեգնուտում և տասներկու օր սոված-ծարավ մտածում է ու քննում այս խնդիրը։ Հանկարծ տեսնում է, որ մի թռչուն ծովից կտուցով ջուր է կրում ու լցնում եզի ոտից առաջացած փոսը։ Տեսնելով պատրիարքի զարմանքը՝ թռչունն ասում է.

«Ի՞նչ ես զարմանում, ես կարող եմ այս ծովի ջուրը հաւքեցնել այս փոսի մէջ, բայց դու չես կարող Երրորդութեան էութիւնը գլխիտ մէջ հաւքեցնել, լավ է այլ ևս չմտածես»։

Հակոբը վերջ տվեց իր մտքերին, «այլ մաքուր սրտով հաւատաց ու պաշտեց» (Լալայեան, Ջաւախք // Ազգ. հանդէս 1/Ա, 1896, 320-321)։

Առակն ասում է՝ երկար-բարակ մի մտածի ու չարչարվի, խելոք ու հնազանդ ընդունի քեզ հրամցվող ուսմունքը։ Հավատա կուրորեն, ու դա կկոչվի «մաքուր սրտով հաւատալ ու պաշտել»։

Սա ընդամենը խոհ է, կարդացեք ու առաջ անցեք։ Քննարկում պետք չի։ Ծայրահեղ դեպքում՝ բանավեճ չհրահրող կարճ արձագանքներ։ Ու բնականաբար միայն հայատառ։