Բելգիայի արքայադուստր Աստրիդին կողոպտել են Ֆրանսիայում


16:46 , 4 հունիս, 2016

Բելգիայի թագավոր Ֆիլիպի հարազատ քույրը՝ Աստրիդը, Ֆրանսիայում կողոպուտի է ենթարկվել՝ գրում է Figaro-ն:

Միջադեպը տեղի է ունեցել անցած հինգշաբթի օրը Փարիզից ոչ հեռու՝ A86 մայրուղում, սակայն ԶԼՄ-ներին դրա մասին հայտնի է դարձել մի քանի օր անց:

Կողոպտիչները ճանապարհի վճարման համար տեղադրված տերմիալի մոտ կոտրել են մեքենայի ապակին, որում գտնվել է արքայադուստրը: Այնուհետև գողացել են նրա պայուսակը, որտեղ եղել են փաստաթղթեր և երկու հազար եվրո կանխիկ գումար:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել միջադեպի առիթով: