Գյումրիում բացվել է քառօրյա պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուր և հուշատախտակ


15:44 , 4 հունիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Գյումրու Մուշ թաղամասում, որ ապրել էր քառօրյա պատերազմի հերոս, ՀՀ  «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ավագ լեյտենանտ Մերուժան Արթուրի Ստեփանյանը, երեկ բացվել է ցայտաղբյուր և հուշատախտակ: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից: 

Շիրակի թեմի հոգևորականի կողմից սկզբում հնչել է  տերունական աղոթք, այնուհետև ցայտաղբյուրի բացման պատիվն ընձեռվել է Մերուժանի ընկերներին, որոնց նախաձեռնությամբ էլ այն կյանքի էր կոչվել:  Բացման արարողության ընթացքում հնչել են  Գյումրու թիվ 23 հիմնական դպրոցի սաների հայրենասիրական ելույթները:

Ավագ լեյտենանտ Ստեփանյան Մերուժանը ծնվել է 1993 թվականին: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո պայմանագրային զինվորական ծառայության էր անցել Թալիշի զորամասում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ