14:51 , 4 հունիս, 2016
'Journal of Marketing Research' ամսագիրը հետաքրքրական մի հրապարակում է արել, համաձայն որի ՝ արագ սննդի սպասարկման կետերում, ռեստորաններում և ճաշարաններում հաճախորդների սսննդի ընտրությունը անմիջական կապ ունի տեղանքի լուսավորվածության աստիճանի հետ: Թվով 160 սննդի սպասարկման կետերում և ռեստորաններում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լավ լուսավորված վայրերում հաճախորդները հակված են պատվիրել շատ ավելի առողջարար սնունդ ՝ ձուկ, բանջարեղեն, հավի կրծքամիս: Իսկ ահա թույլ լուսավորվածությամբ վայրերում հաճախորդները ավելի շատ ոչ առողջ սնունդ են պատվիրել ՝ տապակած մսեղեն, խորոված, դեսերտ: Համեմատելով երկու տվյալները, ստացվել է այսպես. պասիվ լուսավորված սննդի սպասարկման վայրերում պատվիրված բարձր կալորիականությամբ ուտեստների քանակը 39%-ով գերազանցում է: