Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը որոշել է չառաջադրվել 2-րդ ժամկետի համար. Bild


13:52 , 4 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը որոշել է հրաժարվել 2-րդ անգամ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելուց, այս մասին հայտնում է Bild թերթը` սեփական աղբյուրներին հղումով: 

Թերթը գրում է, որ 76-ամյա Գաուկը երկուշաբթի օրը հանդիպում կունենա կանցլեր Անգելա Մերկելի հետ և կհայտնի նրան իր որոշման պատճառների մասին, իսկ երեքշաբթի այդ մասին կհայտնի հանրությանը:

Աղբյուրը նշել է, որ տվյալ քայլը պայմանավորված է տարիքով և առողջական խնդիրներով:

Ավելի վաղ Գաուկը հայտնել էր, որ որոշում կկայացնի ամառվա սկզբին: Նրա լիազորությունները լրանում են 2017-ին: