«ՆԱՏՕ-ն ձգտում է առավել կառուցողական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ». Ստոլտենբերգ


13:42 , 4 հունիս, 2016

168.am-ը գրում է.

Գերմանական Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ձգտում է առավել կառուցողական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ:

«Մենք հետևում ենք մեր միջազգային պարտավորություններին և հետևում ենք Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնարար ակտին: Մենք այլևս սառը պատերազմի վիճակում չենք»,- նշել է Ստոլտենբերգը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը գործում է ավելի ու ավելի ինքնավստահ, և որ Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակելու է ամրապնդել իր անվտանգությունը ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններում: