13:26 , 4 հունիս, 2016
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները:
Հայաստանը ներկայացնող մարզիկներից Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան կիսեցին միավորը մրցակիցների հետ: Շախմատի Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը երրորդ տուրն անընդմեջ հաղթանակ տոնեց, այս անգամ գերազանցելով վրացի Սոֆիո Գվետաձեին: Լիլիթ Գալոյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց ռումինացի Միհաել Սանդրուին:
Լիլիթ Մկրտչյանն ունի 5 միավոր և առաջատարից հետ է մնում կես միավորով:
ՀԱՕԿ մամլո ծառայություն
Լուսանկարը՝ chessbase.com-ի