Ամեն ինչ արեք, որ ես հանկարծ նախագահ չդառնամ


14:58 , 31 հունվար, 2013

Պարտադիր ՊԱՏԺԵԼ օրինազանց ոստիկաններին, որոնք նախ վարկաբեկում են ոստիկանի տեսակը: Այն ոստիկանին, որ իրեն պահում է ոչ թե ՀՀ զինանշանին, իր կոչմանը վայել, այլ հասարակ պահակի, թիկնապահի կամ պարկովշիկի պես: Պատժել ամեն մի դատախազի, դատախազի տեղակալի, քննիչի ,ով քրեական գործ է հարուցել և հետո այդ գործը կարճվել է անհիմն կամ բավարար ապացույց չլինելու պատճառով: Պատժել նաև անգործության համար: Մարտի 1-ը չբացահայտելու: Քաղաքացիներին ըստ ավտոմեքենայի համարի, ազգանունի տարբերակելու համար: Ուղղակի ՍՈՒՏ խոսելու համար: Պատժել դատավորներին, ում գործերով Եվրոպական դատարանը մեզ պարտադրում է Հայաստանի բյուջեից վճարումներ անել: