Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է


11:38 , 4 հունիս, 2016

Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել էBarometer.am-ը գրում է.

Հունիսի 3-ին, ժամը 21-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի մասի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1957 թ. ծնված Վահան Գրիգորյանը:

Վ. Գրիգորյանը գիտակցության չգալով՝ ժամը 21.30-ին մահացել է:

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վահան Գրիգորյանը հրազենային վնասվածքը ստացել է ժամը 20.30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում արձակված կրակոցից, Էջմիածին քաղաքի "Մատուռ" կոչվող տարածքի հարակից դաշտում:

Ըստ Վ. Գրիգորյանի որդու` 1984 թ. ծնված Արտակ Գրիգորյանի հայտարարության, ինքը նշված վայրում, հոր կողքին, հայտնաբերել է նրան պատկանող "Մակարով" ատրճանակը` լիցքավորված 6 փամփուշտով:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին: