11:24 , 4 հունիս, 2016
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին ուրբաթ հոսպիտալացվել է սրտի առիթմիայով:
Նրան տեղափոխել են Clinica de Olivos հիվանդանոց: Պետության ղեկավարի շրջապատում աղբյուրները La Nacion-ին հայտնել են, որ Մակրին նույն օրը դուրս է գրվել հիվանդանոցից՝ բուժզննում անցնելուց հետո, և որ նրա առողջական վիճակին վտանգ չի սպառնում: