Վանաձոր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել


09:56 , 4 հունիս, 2016

Հունիսի 4-ին, ժամը 01.02-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց 11 հասցեում գտնվող շենքի տանիքում տեղի է ունեցել պայթյուն:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ոստիկանության աշխատակիցները:

Պայթյունի հետևանքով կոտրվել են շենքի մուտքի դռան ապակիները և կախովի առաստաղը՝ մասնակի:

Զոհեր և վիրավորներ չկան: