ԱՄՆ ավիահարվածների արդյունքում Եմենում «Ալ-Կաիդայի» 15 գրոհային է սպանվել. Պենտագոն


05:10 , 4 հունիս, 2016

Tert.am–ը գրում է.

ԱՄՆ զինվորականները հայտարարել են, որ մայիսին ավիահարվածներ են հասցրել Եմենում, որոնց արդյունքում «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման 4 գրոհային է սպանվել:

Ինչպես հաղորդում է Reuters-ը` ամերիկյան ռազմական գերատեսչությունը հաղորդել է նաև 3 այլ ավիահարվածների մասին, որոնք նախկինում գաղտնի էին պահվում:


Ըստ Պենտագոնի տվյալների` այդ երեք ավիահարվածներն իրականացվել են փետրվարից մարտ ընկած ժամանակահատվածում, որոնց արդյունքում Եմենում «Ալ-Կաիդայի» 11  գրոհային է սպանվել: