Ադրբեջանում 2016 թվականը հռչակվել է «Վարձկանների տարի»


05:18 , 4 հունիս, 2016

Տարին բացեց այդ «երկրի» պաշտպանության նախարարությունը՝ ապրիլի սկզբին մարտադաշտերում թողնելով Թուրքիայից և այլ երկրներից ժամանած վարձու ահաբեկիչների լեշերը:

Անհաջող փորձերից հետո Զաքիր Հասանովի կողմից էստաֆետան փոխանցվեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը...

Եվ այսպես, այս ամառ, Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին «ամենասպորտային» երկրից կմասնակցեն 45 մարզիկներ, որոնցից 12-ը ՈՒկրաինայից են, 8-ը՝ Ռուսաստանից, 3-ը՝ Իրանից, 2-ական՝ Բուլղարիայից և Բելառուսից, մեկական՝ Կուբայից, Եթովպիայից, Սլովենիայից և Մոլդովայից (ընդհանուր 31 լեգիոներ մարզիկ)։
Ի դեպ, լուսանկարում՝ Խոջալուից Զիմբաբվե բռնի արտագաղթած էթնիկ ադրբեջանցի Մատումբա Իլհամ օղլուն է։