Չինաստանում հայտնաբերել են դինոզավրի ոսկորներ, որը ապրել է 100 միլիոն տարի առաջ


00:33 , 4 հունիս, 2016

Չինաստանի Ցզիլին նահանգի Յանցզի քաղաքում շինարարական աշխատանքների ժամանակ հողը փորելիս հայտնաբերել են դինոզավրերի ոսկորներ, որոնք ապրել են ավելի քան 100 միլիոն տարի առաջ, հայտնում է gazeta.ru-ն:

Հնագետները հայտարարել են, որ գտնված ոսկորները պատկանում են երկար ծանր պոչով երկոտանի խոտակեր դինոզավրերին, որոնք Եվրոպայում ապրել են 140-120 միլիոն տարի առաջ:

Նշվում է, որ ներկայումս այդ վայրում շինարարական աշխատանքները դադարեցված են, որպեսզի մասնագետները գտնեն դինոզավրի ամբողջ կմախքը: