23:50 , 3 հունիս, 2016
Barometer.am-ը գրում է.
Արքայական ակումբի 31-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, լրագրողների հետ խոսելիս, նշել է ապագայի հետ կապված իր ծրագրերը:
"Ես աննկարագրելի երջանիկ եմ Չեմպիոնների լիգայում "Ռեալի" 11-րդ հաղթանակից հետո: Այժմ կենտրոնացած եմ Եվրոպայի առաջնության վրա: Մենք մտադիր ենք մեծ ուրախություն նվիրել Պորտուգալիային՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Կարծում եմ՝ մեր ժողովուրդը վաստակել է այդ իրավունքը:
Մադրիդում շատ երջանիկ եմ և առավելագույն ջանք կգործադրեմ, որպեսզի այստեղ ավարտեմ կարիերաս 40 տարեկան դառնալուց հետո:",- ասել է ֆուտբոլիստը: