Ժամը 00:00-ից մինչ այս պահը ամուսինս անընդհատ համբուրում է ինձ. Արփինե Բեկջանյան


16:56 , 3 հունիս, 2016

Asekose.am-ը գրում է.

Այսօր երգչուհի Արփինե Բեկջանյանի ծննդյան օրն է:Asekose.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ ճշտելու, թե ինչպես է իրեն զգում երգչուհին, ինչպես է պատրաստվում նշել օրը:

«Ի սկզբանե որոշել էի, որ այս տարի չեմ նշելու ծննդյանս օրը, բայց ընկերներս, ովքեր շատ են ստիպեցին, որ անպայման նշեմ օրս: Յուրաքանչյուրը իր վրա վերցրեց տոնական խնջույքի կազմակերպումը՝ ասելով, որ ես պարզապես իմ աշխատանքի վայրում լինեմ,մնացած ամեն ինչի մասին նրանք կհոգան: Ես ամեն տարի ծնունդս նշում եմ իմ աշխատանքի վայրում, քանի որ այն իմ երկրորդ տունն է, իմ կոլեգաների ու իմ գործընկերների շրջապատում ես ինձ շատ ազատ, ուրախ ու երջանիկ եմ զգում»:

Այն հարցին, թե ում կողմից է  ստացել իր առաջին շնորհավորանքը, երգչուհին ասաց, որ առաջինն իրեն շնորհավորել է Էմին Դավիդովը՝ նվիրելով «С днем рождения» երգը:

«Էմին Դավիդովը չթողեց, որ գործից հետո տուն գնայի: Երգեց այդ երգը, իսկ մեր հյուրերը, ովքեր ակումբ էին հաճախել ծաղիկներով մոտեցան ու շնորհավորեցին ինձ: Այդ ընթացքում ամուսինս անդադար զանգահարում էր: Նրա շնորհավորանքն ինձ համար առանձնահատուկ է. սկսաց ժամը 00:00-ից մինչ այս պահը նա անընդհատ շնորհավորում ու համբուրում է ինձ: Նա շատ է ուրախանում, որ բարձր տրամադրություն ունեմ, բայց ներքուստ այդքան էլ ուրախ չեմ, քանի որ մեկ տարով մեծանում եմ: Այսօր կլինեմ աշխատավայրում, ովքեր կհիշեն, որ ծննունդս է հաստատ կգան ինձ կշնորհավորեն»:

Երգչուհին նաև անդրադարձավ այն բանին, թե ինչ երազանք է պահելու, տորթի մոմերը փչելիս՝ ասելով, որ իր բոլոր երազանքները կապված են իր անձնականի, իր ընտանիքի հետ, քանի որ դրանից կարևոր բան չկա այս կյանքում:

Asekose.am-ը նույնպես միանում է բոլոր շնորհավորանքներին: