Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյին Ավնի Քարսլիօղլուն հունիսի 2-ի ուշ երեկոյան ժամանել է Անկարա
16:56 , 3 հունիս, 2016
Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյին Ավնի Քարսլիօղլուն հունիսի 2-ի ուշ երեկոյան ժամանել է Անկարա: Դեսպանը Անկարայի Էսենբողա միջազգային օդնավակայանում պատասխանել է մի քանի հարցերի, որոնք վերաբերվում էին Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց Ցեղասպանության մասին բանաձևին:
«Սա էմոցիոնալ որոշում է:Սա այն որոշումը չէ , որը կայացվել է ռացիոնալ շրջանակներում: Մեր բարեկամությունը և մեր հարաբերությունները Գերմանիայի հետ կշարունակվի: Մենք պետք է գործենք տրամաբանորեն », - ասել է դեսպանը, հավելելով, որ ինքն այժմ կանցկացնի հանդիպումներ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հետ վերլուծելու Գերմանիայի որոշումը և ըստ այդմ էլ կորոշեն, թե ինչ միջոցներ կձեռնարկեն հետագայում:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք նա ունի ետդարձի տոմս, Քարսլիօղլուն ասել է. «Թուրքական ավիաուղիները տոմսերը չեն սպառել»: