Մերկելն Ալիևի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի


16:22 , 3 հունիս, 2016

79946_srcAraratnews.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 7-ին հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, haqqin.az-ի տեղեկացմամբ` հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերգը:

«Ուշադրության կենտրոնում կլինեն երկկողմ համագործակցության հարցեր, Ադրբեջանում իրավիճակի զարգացումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,- ասել է գերմանացի պաշտոնյան:

Նա նաև հավելել է, որ հանդիպումից հետո տեղի կունենա Մերկելի և Ալիևի համատեղ մամուլի ասուլիս: