16:29 , 3 հունիս, 2016
Հորանջելը, որը իրենից երկարացնում է երկար շնչում և կարճ արտաշնչում լայն բացված բերանով՝ իրականում հոգնածության կամ թթվածնային անբավարարության նշան է: Այնինչ այս անհարմար պրոցեսն իրականում մեր օրգանիզմի համար շատ լուրջ ու կարևոր, օգտակար ու պաշտպանողական խնդիր է լուծում: Հատկանշական է, որ հորանջելը հատուկ է ոչ միայն մարդուն, այլ նաև կենդանիներին: Հորանջելու ընթացքում շնչուղիները լայնանում են, դեմքի և ծնոտի մկանները թուլանում են, որից հետո վրա է հասնում կարճ դադարը, ինչի ընթացքում ամբողջ օրգանիզմը հանգստանում է: Ապացուցվել է նաև, որ հորանջելն օգնում է մարդուն շատ ավելի երկար մնալ առույգ ու սթափ: