16:04 , 3 հունիս, 2016
Հունիսի 3-ին, ժամը 10.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդի 45-րդ փողոցի թիվ 88 տանը նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: