15:50 , 3 հունիս, 2016
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն մեկնաբանել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:
«Այնպիսի տպավորություն է, որ Գերմանիան ցանկանում է, կարիք ունի ևս մեկ «ցեղասպան» պետություն: Նա այդպիսի փնտրտուքի մեջ է: Դա հիրավի շատ ցավալի է Գերմանիայի խորհրդարանի համար: Մենք բազմիցս ասել են, որ այդ հարցը պետք է քննարկեն, գնահատական տան պատմաբանները»,- ասել է նա: