15:58 , 3 հունիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը հայտարարել է, որ չի պատրաստվում այցելել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու սեպտեմբերին անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի անցկացման ժամանակ:
«Առաջինը, ես ընդհանուր ոչինչ չունեմ Շախմատի միջազգային ֆեդերացիայի հետ (ՖԻԴԵ): Կարծում եմ, որ կազմակերպությունը փտել է, ցավոք այն դարձել է փողերի լվացման մեքենա: Բացի դրանից` Բաքու այցելելու հրավեր չեմ ստացել: Ես լքել եմ այդ քաղաքը 1990թ.-ին և չեմ կարծում, որ այնտեղ ինձ հարմարավետ կզգամ»,- ասել է Կասպարովը՝ Eldiario-ին տված հարցազրույցում: