Հեռանում եմ «Բարսելոնա»-ից, բայց մի օր կվերադառնամ․ Դանի Ալվես


15:36 , 3 հունիս, 2016

Dani-AlvesԲրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը հաստատել է, որ հեռանում է կատալոնական «Բարսելոնա»-ից։ Նա երկրպագուներին շնորհակալություն է հայտնել աջակցության համար։

«Նոր մարտահրավեր էի փնտրում իմ կարիերայում։ Հեռանում եմ «Բարսելոնա»-ից, բայց մի օր կվերադառնամ, քանի որ այս ակումբի իսկական ֆանատ եմ։ Երկրպագուներին շնորհակալ եմ սիրո ու ջերմության համար»,- Instagram-ի իր էջում գրել է Ալվեսը։

Ալվեսն, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին պայմանագիր կկնքի Թուրինի «Յուվենտուս»-ի հետ։