15:16 , 3 հունիս, 2016
Ararartnews.am-ը գրում է.
Գերմանացիների մեծամասնությունն աջակցել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևի ընդունումը, հայտնում է Deutsche Welle-ն` ներկայացնելով ARD մեդիաընկերության իրականացրած սոցիոլոգիական հարցումները:
Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին է արտահայտվել հարցվածների 74 տոկոսը: Իսկ 18 տոկոսը հայտարարել է, որ բանաձևի ընդունումը սխալ քայլ էր: Ընդ որում` հարցվածների 57 տոկոսը կարծիք է հայտնել, որ բանաձևի ընդունումը բացասաբար կանդրադառնա Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունների վրա:
Գերմանացիների 91 տոկոսը վստահ է, որ Թուրքիային, որպես գործընկերոջ, չի կարելի վստահել: Թուրքիային վստահելի գործընկեր է համարել հարցվածների միայն 7 տոկոսը: