Յուրի Խաչատուրովի վիրահատությունը բավարար է անցել, նորմալ ծավալով. Առողջապահության նախարար


14:30 , 3 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի վիրահատությունը նորմալ է ընթացել: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Ճիշտ կլինի հստակ ինֆորմացիա ստանալու համար դիմեք ՊՆ համապատասխան բուժվարչությանը, ամեն դեպքում ասեմ, որ վիրահատությունը բավարար է անցել, նորմալ ծավալով»,- նշեց Առողջապահության նախարարը՝ հրաժարվելով բացել փակագծերը, թե ինչ վիրահատություն է եղել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ Յուրի Խաչատուրովի հետվիրահատական առողջական վիճակը ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից գնահատել էին բավարար: