Բաքվում նախապատրաստվում է Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը. Կրեմլ


14:14 , 3 հունիս, 2016

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Կրեմլում հաստատում են տարվա երկրորդ կեսի սկզբին Բաքվում Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման նախապատրաստումը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բաքվում մոտ ժամանակներս տեղի կունենա Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում: Պեսկովը հայտարարել է. «Այո՛, տարվում է նման հանդիպման նախապատրաստություն, և մենք իսկապես կհայտնենք, հենց որ վերջնականապես համաձայնեցվեն ու հաստատվեն անցկացման ժամկետները»: