14:08 , 3 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Զրուցակիցները քննարկել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանն առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել այս տարվա վերջին Անտանանարիվուում նախատեսվող ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստման և օրակարգի հարցերի շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ է արվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։