Ցանկացած զինվորական, որքան էլ քաղաքականացնեն, մնում է ծառայող իր ազգին. Թևան Պողոսյանը՝ Սամվել Բաբայանի մասին


13:42 , 3 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Այսօր ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այն գնահատականներին, որ ապրիլին Ադրբեջանի գործողությունը ոչ թե պատերազմ էր, այլ դիվերսիա:

«Երևի նա լավագույն ռազմական ստրատեգներից և ունակություններ ունեցող մարդկանցից է, և եթե այդպես է նկարագրում իրավիճակը, ուրեմն պետք է հաշվի առնենք դա: Բայց չպետք է մոռանանք, որ պատերազմի ժամանակ հակառակորդը դիվերսիոն գործողություններ չի անում»,-ասաց նա և նշեց, որ սկիզբը եղել է դիվերսիոն գործողություն, սակայն դրանից հետո լայնամասշտաբ գործողություններ են իրականացվել, որը դժվար է ասել, թե դիվերսիոն էին: 

«Ուրախ եմ, որ Սամվել Բաբայանն այստեղ է»,-ասաց նա և նշեց, որ դեռ այն ժամանակ, երբ ՊԲ նախկին հրամանատարը նամակ էր հղել, ցույց է տալիս, որ այդ ժամանակ էլ սրտացավ եղել, ինչը պետք է գնահատել: Ըստ պատգամավորի՝ ցանկացած զինվորական, որքան էլ քաղաքականացնեն, մնում է ծառայող իր ազգին՝ զինվորի կարգավիճակով:

Պատգամավորը գտնում է, որ միշտ չէ, որ մարդ պետք է միայն ղեկավար կամ պաշտոնյա լինի, որ կարողանա խնդիրներ լուծել: