Թուրքիայի վարչապետը մեկնել է Բաքու


14:02 , 3 հունիս, 2016

 Թուրքիայի վարչապետը մեկնել է ԲաքուYerkir.am-ը գրում է.

Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը մեկնել է Ադրբեջան: Ըստ AA-ի՝ Յըլդըրըմը կհանդիպի Իլհամ Ալիևի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Նշենք, որ սա Յըլըդըրըմի՝ վարչապետ նշանակվելուց հետո երկրորդ պաշտոնական այցն է արտերկիր: Ըստ Թուրքիայի կառավարության «ավանդույթի»՝ վարչապետ նշանակվելուց հետո տվյալ պաշտոնյան նախ մեկնում է Հյուսիսային Կիպրոս, այնուհետև՝ «եղբայր Ադրբեջան»: