Բողոքի ակցիա Թուրքիայում ՝ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեմ


12:40 , 3 հունիս, 2016

turkey_protest_010613_2Araratnews.am-ը գրում է.

Անկարայում Գերմանիայի դեսպանատան դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի մասնակիցներն իրենց դժգոհությունն են արտահայտել Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևի ընդունման կապակցությամբ, հայտնում է Anadolu գործակալությունը:

Այդ բողոքի ցույցը կազմակերպել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Գերմանիայի դեսպանատան առջև ելույթ է ունեցել իշխող կուսակցության պատգամավոր Ահմեթ Գյունդօղլուն, ով ասել է, թե Գերմանիայի որոշումը «պատմաբանների և գիտնականների թեմա է», ապա դատապարտել է բանաձևի ընդունումը: