12:06 , 3 հունիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Առաջիկա տասնամյակում Թուրքիան չի կարող դառնալ Եվրամիության լիիրավ անդամ, քանի որ այդ երկիրը պետք է կատարի միությանն անդամակցելու համար բազմաթիվ պահանջներ, ТАСС-ի փոխանցմամբ` հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
«Առաջիկա տասնամյակում չկա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու հեռանկար»,- ասել է բրիտանացի պաշտոնյան:
Միաժամանակ Քեմերոնը նշել է, որ Լոնդոնը պետք է աջակցի Թուրքիայի հետ երկխոսությանը կարևոր միջազգային հարցերում, ինչպես մնացած գործընկերների հետ: