11:26 , 3 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր, ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ առանց վարորդի տեղաշարժվող ավտոմեքենաների ստեղծման խնդիրը հիմնականում լուծված է: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը:
«Ես ինքնակառավարվող ավտոմեքենաների խնդիրը հիմնականում լուծված եմ համարում»,- ասել է նա:
Մասկը նշել է, որ երեք տարուց կգա ժամանակ, երբ ավտոմեքենաների մեծ մասը կերթևեկի առանց վարորդի: Ընդ որում՝ երեք տարուց մեկ տարին ձեռնարկատերը հատկացրել է անհրաժեշտ կարգավորող փաստաթղթերի ներդրմանը: