Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է միայն հրաձգային զինատեսակներից. ԼՂՀ ՊՆ


11:00 , 3 հունիս, 2016
Հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է համեմատաբար հանգիստ իրադրություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է միայն հրաձգային զինատեսակներից:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: