Շփման գծում հակառակորդն այս գիշեր հրադադարը խախտել է միայն հրաձգային զինատեսակներից. ԼՂՀ ՊՆ


08:40 , 3 հունիս, 2016

Հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է համեմատաբար հանգիստ իրադրություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է միայն հրաձգային զինատեսակներից:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: