06:21 , 3 հունիս, 2016
Tert.am–ը գրում է.
Միլանի «Ինտերի» ու Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ֆրանչեսկո Տոլդոն խոսել է Եվրոպայի առաջիկա առաջնությունում թիմի ունեցած շանսերի մասին:
«Իտալիայի հավաքականի համար բարդ է լինելու: Զիջում ենք մնացած թիմերին, եթե հաշվի առնենք ընդհանուր իրավիճակը:
Ճիշտ ասած, չեմ տեսնում տարբերվող ֆուտբոլիստի: Այս պահին չունենք առաջատար: Այնուամենայնիվ, Իտալիան մեծ ռեսուրսներ ունեցող երկիր է: Կոնտեն հիանալի աշխատանք է կատարել: Կան երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր հանդիսնաում են մեր հույսը:
Բուֆոնը մեծ հեղինակություն է վայելում: Այժմ բարդ է այլ մարդու պատկերացնել հավաքականի դարպասում»,- Տոլդոյի խոսքը մեջբերում է «TMW»-ը: