Ստալոնեն իրեն մոլախոտ է անվանել վարդ-դուստրերի կողքին


05:49 , 3 հունիս, 2016

Lurer.com–ը գրում է.

Հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն իր Instagram-հաշվի բաժանորդներին լուսանկար Է ցուցադրել, որտեղ պատկերված Է իր երեք դուստրերի հետ: «Երեք վարդ եւ մեկ մոլախոտ»,-լուսանկարն այսպես Է մակագրել Ստալոնեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սոցցանցում հրապարակված կադրում 69-ամյա Ստալոնեն լուսանկարված Է զավակների՝ Սքառլեթի (14 տարեկան), Սոֆյայի (20) եւ Սիսթինի (18) հետ:

Նյութը գրելու պահին լուսանկարը գրեթե 52 հազար լայք Էր ստացել:

Ստալոնեի Instagram-հաշվին բաժանորդագրված Է 1,1 մլն օգտատեր:

Սքառլեթը, Սոֆյան եւ Սիսթինը մոդել Ջենիֆեր Ֆլավինի հետ կինոաստղի երրորդ ամուսնությունից ծնված դուստրերն են: Կինը Ստալոնեից փոքր Է 22 տարով: Զույգն ամուսնացել Է 1997 թվականին: Դերասանը նաեւ երկու որդի ունի առաջին կնոջից՝ ամերիկացի դերասանուհի Սաշա Զաքից: Դանիացի մոդել Բրիգիթ Նիլսենի հետ նրա երկրորդ ամուսնությունն անզավակ Է եղել: